Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մ6 ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար

Մ6 ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար
02.03.2020 | 19:56

Մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը:

Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը: Նշված հատվածում երթևեկությունն իրականացվում է որոշակի սահմանափակումներով։ Վթարի վայրում հերթապահություն են կատարում և երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում է գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը։
Ճանապարհի մաքրման և երթևեկության ամբողջական վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ

class="footer-right"> .