Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՔԾ. Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ

ՀՔԾ. Սեյրան Օհանյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ
03.03.2020 | 00:02

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի` 1 միլիարդ 46 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով՝ հայտնում են ՀՔԾ-ից: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010-ին ՊՆ-ի մշակած կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3 միլիարդ 600 միլիոն դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Այնուհետև ՀՀ ՊՆնախարար Սեյրան Օհանյանի անունից 2010-ի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով», - տեղեկացնում են ՀՔԾ-ից: Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ

class="footer-right"> .