Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը: Հանդիպման մասին նա գրել է Twitter-ի իր էջում` գրառմանը կցելով հանդիպման լուսանկարը: Թուրքիայի ԱԳ նախարարը չի հստակեցրել, թե որտեղ է կայացել այդ հանդիպումը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», - նշել է Մևլութ Չավուշօղլուն: