Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սուրեն Պապիկյանի դատվածության տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Սուրեն Պապիկյանի դատվածության տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի
03.03.2020 | 00:04

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի, փոխանցում են ՀՔԾ-ից: ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի` ԱԱԾ պաշտոնյան առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայությամբ, հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել նախարար Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով Հայաստանի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչը որոշում է կայացչել ԱԱԾ պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնել:


Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ

class="footer-right"> .