9 թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ ֆեյսբուքի լայվով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարը հենց նոր ինձ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքերում պատասխանը բացասական է։ Այն դեպքերում, երբ պատասխանը բացասական է, մեզ համար դրական է։ Երբ ասում ենք, որ պատասխանը բացասական է, նշանակում է, որ տվյալ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - ասաց վարչապետը։