Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆնախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020-ին նախատեսված համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: