Հայաստանում Ջորջ Սորոսի գործակալական ցանցը 22 տարի քարոզում է սուտ, հասարակության պառակտում և զբաղված է ատելության գեներացմամբ, Մոլդովայի ազգային համալսարանում «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով մամուլի ասուլիսում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Հայաստանում Սորոսի գրասենյակն իր լրատվամիջոցներով բացահայտ հերոսացրել է ահաբեկիչների գործունեությունը, ֆինանսավորել ահաբեկիչներին, որոնք 2016-ին հարձակվել են ոստիկանական գնդի վրա և սպանել երեք ոստիկանների՝ որբացնելով նրանց զավակներին։ Հեղափոխությունից հետո այդ մարդկանց ազատ են արձակել, և ես չեմ ուզում, որ նույնը կատարվի նաև Մոլդովայում։ Սորոսի ցանցը կեղտոտ գործողություններ է իրականացնում նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ, հայտարարում, որ Հայաստանի ամենակոռումպացված մարմին է», - ներկայացրեց Նարեկ Մալյանը։ Նա շեշտեց՝ Սորոսի գրասենյակը ներկայացուցիչներ ունի ինչպես ՀՀ կառավարությունում, այնպես էլ՝ օրենսդրական մարմնում, ավելին՝ փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության վրա: