«Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունը հաստատել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածը Միլանից վերադարձած երիտասարդ տղա է, նրան արդեն հոսպիտալացրել են: Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ: Տեղեկությունների համաձայն` նրա անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» լաբարատորիա: Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատում են երեք փուլով. սկզբում եզրակացություն են ներկայացնում բժիշկ-վարակաբանները, այնուհետև «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ վերջնական հաստատումն անում են «Վեկտոր» լաբորատորիայի մասնագետները: