Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Աշոտյան. Գալիք հանրաքվեին «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք

Արմեն Աշոտյան. Գալիք հանրաքվեին «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք
03.03.2020 | 00:17

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի:

Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից և պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ «ՀՀԿ-ն մեռել է», «Սերժի կողքը մարդ չի մնացել», «ընդդիմությունը պառակտված է» տիպի հակաքարոզչություն իրականացնողների համար: Ավելին, ներկայացված մեղադրանքն ու բուն քրեական գործի բովանդակությունն այնքան անհեթեթ են, որ ձախողվեց նաև հակակոռուպցիոն շոուի հերթական արարը: Դե, չի կպնում «դիզելի գործով» մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ:


Բնական է, որ արձանագրած անհաջողության բացասական էներգիան Նիկոլ Փաշինյանը պետք է պարպեր իր թերթի էջերում, երկնելով հերթական անստորագիր խմբագրականը, որ իբր մենք ենք որդեգրել քարոզչական շանտաժի մարտավարությունը, երբ «դիզելի գործի» փոխարեն խոսել ենք Արցախի մասին:
«Ուրիշ թեմա չունեին խոսալու, դրա համար Ղարաբաղից են խոսում» իշխանական պատգամավորների անհեթեթ թեզը (փաստորեն, ըստ իրենց Արցախը թեմա չէ) խամրում է այն հետևողականության կողքին, որ դրսևորում է Փաշինյանը, որպեսզի վերջապես լսի մեզնից «նա հողեր է հանձնում» մեղադրանքը: Այդ մազոխիստական համառությունն իրոք զարմանալի է, քանզի, նորից կրկնեմ, երբեք և ոչ մի հանրապետական չի մեղադրել նրան հողերը հանձնելու մեջ:


Մեր քննադատությունները Արցախի հարցով վերաբերում են բանակցային գործընթացում իր գործած սխալներին, հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի ձախողումներին, ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորումը «արդար» լուծումով փոխարինելուն, Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնևը Դուշանբեի վերելակով փոխելուն, Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելուն, միջազգային հարթակներում իր թույլտված բացթողումներին, իր անսահման մեծամտությանն ու հասարակությանը ջանասիրաբար մոլորեցնելու իր գործելաոճին:


Այ սա է նյարդացնացնում իրեն, որովհետև նման առարկայական, փաստարկված և հիմնավոր դաշտում նա պատրաստ չէ կռվել: Իր համար շատ ավելի հեշտ է դիրքավորվել պարզունակ երկբևեռ սխեմաներում, որոնք ոչ թե խելք են պահանջում, այլ էմոցիա, քան բազմաշերտ և բովանդակային ու բարդ քաղաքական կծիկներում, որոնք քանդելու համար անհրաժեշտ է գիտելիք, համբերություն և ազնվություն, այսինքն այն ամենն, ինչ ինքը չունի:
Մեզ հասնում եմ տեղեկություններ, որ թե ինքը, թե իր ԱԳ նախարարը նեղ զրույցներում սկսում են սրտնեղել և խոստովանել, որ միջազգային շրջանակների ճնշումը մեծանում է: Ճնշում, որը մշտապես է եղել, որին մենք մշտապես դիմագրավել ենք, և գուցե որի պատճառով էլ գլոբալ առումով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Սակայն այստեղ կա ևս մի նրբություն. Փաշինյանն այնքան ջանասիրաբար է փորձում լսել մեզնից, որ նա հող հանձնող է, որ ակամայից սկսում են մտածել, որ իր նպատակը միայն իրականության պրիմիտիվացումը չէ…


Եվ որպես հետգրություն. գալիք հանրաքվեին, եթե, իհարկե, կայանա, «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք, որ վերջապես ցույց տա դրսում, որ այլևս չունի միարժեք սատարում և Արցախի հարցով, մեղմ ասած, ոչ պոպուլյար քայլերի գնալ չի կարող: ԱՅՈ-ի ֆիասկոն կարող է լինել իր իսկ լարած «սուպերլեգիտիմության թակարդից» միակ ելքը: Նիկոլ, մտածիր ասածիս շուրջ…»։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ

class="footer-right"> .