Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայ-հնդկական կարևոր գործարք

Հայ-հնդկական կարևոր գործարք
03.03.2020 | 00:21

Հայաստանը Հնդկաստանից $40 մլն-ի ռադիոտեղորոշիչ 4 Swathi համակարգ է ձեռք բերել՝ փոխանցում է հնդկական Timesnow.com-ը: Հայկական կողմը հնդկական արտադրության ռադարների գնման որոշումը կայացրել է Ռուսաստանում և Լեհաստանում արտադրված համակարգերի փորձարկումից հետո: Հնդկաստանն արդեն սկսել է մատակարարել ռադարները ՀՀ-ին՝ խթանելով պաշտպանական ոլորտում «Պատրաստված է Հնդկաստանում» (Made in India) կառավարական ծրագիրը։ Ռադարների արտադրողը Bharat Electronics Limited ընկերությունն է, համակարգը մշակել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման պետական կազմակերպությունը (DRDO):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում ռադարների ձեռք բերման լուրը՝ նշելով, որ ռազմատեխնիկական գործակցության ոլորտից ոչ մի լուր ՊՆ-ն չի մեկնաբանում:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ

class="footer-right"> .