Հորդանանում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը՝ հայտնել Է Petra հորդանանյան գործակալությունը: «Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել Է Հորդանանի քաղաքացու մոտ, որը ժամանել Է Իտալիայից»,-ասված Է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ: Հիվանդը մի քանի օր գտնվում էր կարանտինի մեջ եւ տեղափոխվել է հիվանդանոց: