Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանում կորոնավիրուսով վարակվածները կարող են ավելի շատ լինել

Իրանում կորոնավիրուսով վարակվածները կարող են ավելի շատ լինել
03.03.2020 | 15:14

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է նոր կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպքի մասին, մահացածների ընդհանուր թիվը հասել է 66-ի, վարակվածներինը՝ 1501-ի: Փորձագետները նշում են, որ մահացությունը վարակից շուրջ 5,5 տոկոսով բարձր է մյուս երկրներից, ենթադրելով, որ Իրանում վարակվածների թիվը կարող է ավելի շատ լինել, քան ցույց են տալիս պաշտոնական տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խումբ է եկելլ Թեհրան՝ աջակցելու կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին առաջարկել էին «նյութական և ֆինանսական աջակցության փաթեթ» ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ

class="footer-right"> .