ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքում: Սարաքեբը Թուրքիայի աջակցությունը վայելող զինված ընդդիմությունից անցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, որոնց Ռուսաստանը ռազմական օգնություն է տրամադրում: Հինգշաբթի օրը Թուրքիայի նախագահը կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ պայմանավորվելու, թե ինչպես խուսափել Սիրիայում անմիջական ռազմական բախումից: