Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինի ծննդյան օրը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինի ծննդյան օրը
03.03.2020 | 15:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ