Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը 7 ամսում 82.992.200 ՀՀ դրամ պարգևավճար է ստացել

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը 7 ամսում 82.992.200 ՀՀ դրամ պարգևավճար է ստացել
03.03.2020 | 15:37

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել և խնդրել տեղեկություններ տրամադրել, թե որքա՞ն է կազմել գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 01.07.2019թ. մինչև 31.01.2020:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար): Կայքի տվյալներով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ունի 48 աշխատակից: Տվյալները համադրելիս՝ ստացվում է, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար:


Yerkir.am-ը հարցադրում է անում, թե ո՞ր աշխատանքի արդյունքում են պարգևատրվել նորաստեղծ կառույցի աշխատակիցները. «Ամենայն հավանականությամբ` կառավարությունը բարձր է գնահատել այդ գրասենյակի աշխատանքը, որի արդյունքում «կտրուկ ավելացել են» ներդրումները և «մեծ թափ առել» ներգաղթը»։ Կայքը նաև հայտնում է, որ այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունից պարզել է, որ այս թիվն ամենաբարձրներից է շուրջ 70 պետական կազմակերպությունների շարքում:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ