Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գագիկ Ծառուկյան. Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը

Գագիկ Ծառուկյան. Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը
03.03.2020 | 15:51

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: Նրա կարծիքով՝ Ծաղկաձորում զբոսաշրջային կազմակերպությունները, որ հայտեր ունեին, մարդիկ, որ տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել:

«Երբ հայտարարել են, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,-ասաց նա ու նշեց՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել: Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ: «Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,-ասաց նա ու նշեց՝ դեղատների տերերը դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանային, ապահովեին դիմակները:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ

class="footer-right"> .