Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գագիկ Ծառուկյան. Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են

Գագիկ Ծառուկյան. Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են
03.03.2020 | 15:52

«Աշխարհում կարաք հետաքրքրվեք, ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, որոնք սկզբունքը, զարգացումը, տեսակետը գիտեն»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Եթե մարդը չի տիրապետում տնտեսությանը, որ ինչ պետք ա անի, ինչից սկսի, ոնց անի․․․ Ես հիմա ասենք թե՝ Թրամփը, Բեռլուսկոնին, և այդպես շարունակ կարող եք վերցնեք, տեսնեք։ Թրամփի օրոք և անշարժ գույքի գներն են բարձրացել, և գործազրկությունն ա վերացել, և ժողովրդի կյանքի բարելավումը եղել ա»,- ասաց նա։ Հարցին, թե շահերի բախում չկա՞, որ գործարարն ԱԺ պատգամավոր է, Ծառուկյանը պատասխանեց․ «Էսքան ժամանակ կարող եք հարցնել ու տեսնել որևիցե մի հարց, որ կա, մենք թույլ էլ չենք տալիս էդ հարցին անդրադառնանք»։


Լրագրողները հարցրին՝ ցեմենտի կլինկերի հարցով իրենք պայքարում էին։ «Ցեմենտ արտադրող մենակ մենք չենք, մյուսներն էլ կան։ Վաղը, որ մարդիկ անգործ կմնան, հիմա Պարսկաստանից ավելի շատ ցեմենտ ա ներկրվում, քան արտադրվում։ Եթե պետությանը, տնտեսությանը դա պետք ա, իրենց ցավն էլ տանեմ, ես հենց վաղն էլ կարող եմ դնեմ ու փակեմ»։

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ

class="footer-right"> .