Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գեյր Պեդերսեն. Մոսկովյան հանդիպումը կարող է նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը

Գեյր Պեդերսեն. Մոսկովյան հանդիպումը կարող է նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը
03.03.2020 | 22:16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի համոզմամբ` Մոսկվայում մարտի 5-ին կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կարող է նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը՝ Ժնևում հայտարարել է Պեդերսենի ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆենտոնը: «Հանդիպումը կընձեռի հրադադար հաստատելու և հակամարտությունը կարգավորելու հնարավորություն, հատուկ պատվիրակ Պեդերսենը կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար», - ասել է Ֆենտոնը:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ