Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացում որևէ դերակատարում ունենալ՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան գործընթացում, Աննա Նաղդալյանն արձագանքել է.
«Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»։