Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպմանն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։ Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վրաստանի խորհրդարանի նախագահը ընդգծել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ համայնքը հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։