ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների գագաթաժողով գումարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ Հելսինկիում ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հետ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնգյակի գագաթաժողովի նախաձեռնությամբ Պուտինը հանդես է եկել հունվարի 23-ին Երուսաղեմում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հավաքում, նախաձեռնությանը դրական են արձագանքել Ֆրանսիայի և Չինաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Սի Ձինպինը, վերջերս իր աջակցության մասին է հայտնել նաև նախագահ Թրամփը»,- ասել է Սերգեյ Լավրովը: