Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ կհայտնի՞

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ կհայտնի՞
03.03.2020 | 22:21

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։


Միջնորդությանն առարկեցին տուժող կողմն ու մեղադրող դատախազները։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մարտի 6-ին՝ 17։45-ին։

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ