Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ավստրիայի կանցլերը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Ավստրիայի կանցլերը հորդորում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա
03.03.2020 | 22:22

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որ նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ Թուրքիայից ԵՄ-ի տարածք, Հունաստան թափանցելու անօրինական միգրանտների փորձերը կազմակերպել է Թուրքիայի ղեկավարությունը: «Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ նախագահ Էրդողանը փոխի անմարդկային գործելակերպը և չշարունակի հետագայում միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մենք համատեղ պետք է ապահովենք, որ 2015-ը չկրկնվի: Դրա համար հարկավոր է կազմակերպել սահմանների (Հունաստանում ԵՄ-ի արտաքին սահմանին) գործող պահպանություն», - նշել է Կուրցը մամուլի ասուլիսում: «Միգրանտները Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան: Նրանք այն մարդիկ են, որ մասամբ արդեն երկար տարիներ գտնվում են Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր է կազմակերպել այդ գործընթացը: Տրամադրվում են ավտոբուսներ, միգրանտներին տալիս են տեղեկատվություն: Միտումնավոր փորձեր են ձեռնարկվում կազմակերպել երթ դեպի Հունաստան: Նախագահ Էրդողանը մարդկանց օգտագործում է որպես գնդակ, զենք, Եվրոպական միության վրա ճնշման գործիք», - ասել է Կուրցը:


Միգրանտների հետ կապված իրադրությունն ուրբաթ օրը կտրուկ սրվել Է Թուրքիայի հետ ցամաքային ու ծովային սահմաններին: Հունաստանի ուժայինները շաբաթ օրվանից Թուրքիայից անօրինական միգրանտների ու փախստականների ներխուժման 24 203 փորձ են կանխել։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ

class="footer-right"> .