Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով՝ ասել է խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին: Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:
Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, 291 մարդ առողջացել է: Իրանի իշխանությունները կանխատեսել են վարակի հետագա տարածումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից: