Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել

Նիկոլ Փաշինյան. Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել
03.03.2020 | 22:34

Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականության հարցին: «Վերջերս խոսում էի դավաճանության և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են և հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում. երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային: Այնպես որ, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարության ձեռքբերումները թիմային աշխատանքի արդյունքում են, բայց չի կարող ասել, որ կադրային քաղաքականությունն իդեալական է:

«Կադրային քաղաքականության մասին խոսելիս կարո՞ղ եմ ասել, որ մեր կադրային քաղաքականությունն իդեալական է, ոչ, չեմ կարող: Գուցե և ոչ ցավոք սրտի, բայց մենք իդեալական չենք: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ամենամեծ «ուսուցիչը» իր սխալներն են: Իդեալականությունը լճացման կարևոր նախապայման է, հետևաբար պետք է անընդհատ լինեն սխալներ, ձախողումներ: Այլ բան որ այդ սխալները և ձախողումները հանկարծ ճակատագրական նշանակություն չունենան: Սա է առաջընթացի հիմնական բանաձևը»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ