Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Թիֆլիսահայությունն ապրում է իր հայրենիքում

Նիկոլ Փաշինյան. Թիֆլիսահայությունն ապրում է իր հայրենիքում
03.03.2020 | 22:35

Ես համարում եմ, որ թիֆլիսահայությունն ապրում է իր հայրենիքում՝ Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին` ՀՀ կառավարությունն ունի՞ հայրենադարձության ծրագիր:

«Հիմա մշակվում է Հայրենադարձության մասին օրենք: Մենք այստեղ շատ խնդիրներ ունենք՝ սկսած նրանից, թե մարդը մշտական բնակության գալիս ինչ գույք կարող է բերել իր հետ: Մեր շատ հայրենակիցներ, որ հայրենադարձվում են, այդպիսի խնդիր ունեն: Բայց դա նաև ԵՏՄ օրենսդրության կարգավորման հարց է:
Մենք պետք է շահագրգռված լինենք, որ Վրաստանը լինի ուժեղ, զարգացած, հզոր պետություն: Վրաստանն էլ պետք է շահագրգռված լինի, որ Հայաստանը լինի ուժեղ, զարգացած, հզոր պետություն»,- նշել է Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում լավ մասնագետի պահանջարկ կա. «Լավ մասնագետի պրոբլեմ կա՝ սկսած արհեստավորից: Այսօր լավ արհեստավոր գտնելը դժվար է, որովհետեւ լավ արհեստավորը շատ պատվերներ ունի: Օրինակ ճանապարհների կառուցման ոլորտում պահանջարկ ունենք: Այսօր ճանապարհների կառուցման որակը նախկինի համեմատ շատ բարձր է, բայց հիմա եղած որակից ես էլի գոհ չեմ, այդ որակը պետք է կրկնակի բարձրանա»:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ