Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրովը մեկնաբանել է Պուտին-Էրդողան գալիք բանակցությունները

Լավրովը մեկնաբանել է Պուտին-Էրդողան գալիք բանակցությունները
03.03.2020 | 22:37

Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կօգնեն լուծել Իդլիբի հարցում պայմանավորվածությունների կատարման խնդիրը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք կարող միգրացիոն խնդրի լուծմանը նպաստել ի հաշիվ ահաբեկչության դեմ պայքարի: Խնդրի լուծումն ընկած է Իդլիբի անվտանգության գոտու վերաբերյալ 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների կատարման հիմքում: Դրանք, ցավոք, դեռևս կյանքի չեն կոչվում: Հուսով եմ, որ այս շաբաթ նախագահներ Պուտինի ու Էրդողանի կայանալիք հանդիպումը թույլ կտա փոխել այդ իրավիճակը և շարժվել այն ուղղությամբ, որին ձգտում ենք»,-հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ