Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Թուրքիան գնալով ավելի շատ խնդիրներ է ունենում հարևանների հետ

Նիկոլ Փաշինյան. Թուրքիան գնալով ավելի շատ խնդիրներ է ունենում հարևանների հետ
03.03.2020 | 22:37

Թուրքիան գնալով ավելի շատ խնդիրներ է ունենում հարևանների հետ, որն անհանգստացնում է Հայաստանին՝ Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին: Փաշինյանը նշել է, որ Թուրքիան խնդիրներ ունի հարևաններից Կիպրոսի, Սիրիայի, Հունաստանի, Իրաքի հետ: Այս գործընթացը, վարչապետի խոսքով, անհանգստացնում է և պետք է ուշադիր լինել այս պրոցեսի նկատմամբ:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ