Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Իդլիբի իրադրությունը
03.03.2020 | 22:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Առարկայորեն քննարկվել են սիրիական կարգավորման հարցերը՝ նկատի առնելով ապաԷսկալացիայի Իդլիբի գոտում իրադրության ներկայիս սրումը: Այդ համատեքստում կողմերը հույս են հայտնել, որ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ