«Սուպերերեքշաբթիի» արդյունքներով՝ առաջին տեղում է Ջո Բայդենը, նրան հաջորդում է Բերնի Սանդերսը։ Բայդենի արդյունքը, ըստ վերլուծաբանների, անակնկալ էր։ ԱՄՆ նախկին փոխնախագահը հաղթանակ է տարել 14 նահանգներից 9-ում։ Կանխատեսումներ կան, որ վճռորոշ համարվող Կալիֆորնիայում և ևս երեք նահանգներում հաղթանակ կտանի նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսը։ Ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է։
Դեմոկրատների ներկուսակցական պայքարում հաղթողը կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը նոյեմբերի նախագահական ընտրություններում։