Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եկեղեցականների նոր նշանակումներ

Եկեղեցականների նոր նշանակումներ
04.03.2020 | 13:56

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո։
Արժանապատիվ Տ․ Սիմեոն քահանա Հովհաննիսյանը իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գեղարքունյաց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․Համազասպ քահանա Հագեյանը՝ Կոտայքի թեմում:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ