Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ծաղկաձորի փողոցները և հյուրանոցները դատարկ են. զբոսաշրջիկներն ու հյուրերը չեղարկել են ամրագրումներն ու լքել քաղաքը

Ծաղկաձորի փողոցները և հյուրանոցները դատարկ են. զբոսաշրջիկներն ու հյուրերը չեղարկել են ամրագրումներն ու լքել քաղաքը
04.03.2020 | 13:58

Tert.am-ն այցելել է Ծաղկաձոր և հարցում անցկացրել հյուրանոցների աշխատակիցների, քաղաքի բնակիչների և սպասարկման ոլորտում աշխատող քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 քաղաքացիներին «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնելուց հետո ինչպիսի՞ն է քաղաքում տիրող իրավիճակը:

«Յուպիտեր» Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի տնօրեն Մարիաննա Բեգլարյանը ասաց, որ հյուրանոցն արդեն ամբողջովին դատարկ է: «Վերջին այցելուները երեկ գնացին, այս պահին հյուրանոցն ամբողջովին դատարկ է, ոչ մի այցելու չկա և սպասումներ էլ չկան, բոլոր ամրագրման մեթոդները լռում են»։ Քաղաքացիները ևս նկատեցին, որ Ծաղկաձորն իսկապես դատարկվել է, պատճառը վարակվելու վախն է, բայց քաղաքացիների խուճապ ու վախ այդքան էլ չկա։


Ծաղկաձորի հյուրանոցների աշխատակիցները, տնօրենները մեծամասամբ տեսախցիկի առաջ խոսել չէին ցանկանում, բայց նրանցից մեկն ասաց, որ կառավարության, առողջապահության նախարության կողմից հավանական վարակակիրներին Ծաղկաձոր բերելու որոշումը սխալ էր և այս որոշման բացասական ազդեցությունը դեռ երկար կտևի։ Ըստ Բեգլարյանի՝ սովորաբար գարնանային տոներին ընդառաջ հյուրանոցներում մոտ 50 տոկոս զբաղվածություն է լինում, սակայն մինչ այս պահը ոչ մի ամրագրում չունեն։

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ