Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տարոն Սիմոնյան. Դատական համակարգի մաքրությունը մեզնից շատ երազում են հենց լավ դատավորները

Տարոն Սիմոնյան. Դատական համակարգի մաքրությունը մեզնից շատ երազում են հենց լավ դատավորները
04.03.2020 | 13:59

Այն, որ նախագիծը մասնագիտական տեսանկյունից բավականաչափ թերություններ ունի, միանշանակ է՝ Աժ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու նախագծի մասին: Նա նշեց, որ խնդիրները հիմնականում վերաբերում են այն իրավական քաղաքականությանը, որ ներդրվել է փաթեթում:

«Այս նախագծով բացասական որոշակի գործընթացներ են գնալու: Եթե նախկինում խոսում էինք դատական համակարգը կտրուկ արմատական փոփոխությունների միջոցով առողջացնելու մասին, դա նշանակում էր, որ պետք է համակարգն ամբողջությամբ զտեինք վատ դատավորներից: Եվ իրավաբաններից շատերը գիտեն, թե այդ վատ դատավորները ովքեր են: Եվ եթե կարողանայինք վեթինգի, անցումային արդարադատության և տարբեր գործիքներով նրանց զտել, հետագայում մեր իրավական քաղաքականության հաջորդ քայլը պետք է լիներ անկախ դատավորի ինստիտուտի ստեղծումը, որի միջոցով կկարողանայինք խնդիրը լուծել: Դատական համակարգի մաքրությունը մեզնից ավելի շատ երազում են հենց լավ դատավորները, նրանք չեն կարողանում աշխատել անկարգապահ, օրենք խախտող դատավորների կողքին»,-ասաց նա: Տարոն Սիմոնյանը նշեց, որ դատավորներն առաջինն էին ուզում, որ զտման գործընթացը որքան հնարավոր է շուտ տեղի ունենար:

«Մենք կորցրել ենք այդ հնարավորությունը, անցել է 2 տարի, և հիմա արմատական փոփոխություններ բերելը միգուցե ժամանակավրեպ լինի: Դուք ընտրել եք այն տարբերակը, որի շրջանակում դատավորներն, ըստ էության, ավելի շատ կախվածություն պետք է ունենան այս կարգավորումներից: Դուք կարգավորումներ եք սահմանում, որոնք իրավական անորոշություն ունեն»,-ասաց նա և նշեց, որ այդ անորոշություն որոշողը մի քանի պետական մարմիններ են՝ ԲԴԽ, Էթիկայի հանձնաժողով և այլն: «Այդ մարմինները չունեն հստակ գործիքակազմ, և բերված նախագծով կամայական որոշումներ կայացնելու հնարավորություն են ստանում: Եվ արդյունքում անկախ դատավորները, որոնք ցանկանալու են արդյունավետ արդարադատություն իրականացնել, օր առաջ պետք է փորձեն հայցել այդ պետական մարմիններում գտնվող անձանց կամքը, որպեսզի հետագայում իրենց որոշումներում դա ամրագրեն: Սա անկախ դատավորի ինստիտուտ ստեղծելու գործում հետընթաց է, ոչ թե առաջընթաց»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ