Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սուրեն Գրիգորյան. Դատավորները դատական նիստերն անիմաստ հետաձգելով ստեղծել են ՀՀ-ում դատական գործը ձգձգելու ծառայություն

Սուրեն Գրիգորյան. Դատավորները դատական նիստերն անիմաստ հետաձգելով ստեղծել են ՀՀ-ում դատական գործը ձգձգելու ծառայություն
04.03.2020 | 14:02

Պետք է հասկանալ, թե մենք ինչ ժամանակաշրջանում ենք ապրում և ընկալել, որ մենք չունենք այն ստանդարտ իրավիճակը, որ կա շատ երկրներում՝ ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու որոշման նախագծին, որով նախատեսվում է դատավորի թեկնածուի հավակնորդների տարիքային շեմը 28-ից 25 դարձնելուն:

«Այն երկիրներում, որտեղ բարձր տարիքային շեմը՝ թվերը, որ սահմանվել են, սահմանվել են որոշակի իրողոությունից ելնելով: Մենք դա չունենք որպես իրողություն»,-ասաց Սուրեն Գրիգորյանը: Նա կոչ արեց հարցնել շատ նիստերի մասնակցած փաստաբաններին, թե նրանք բա՞րձր, թե՞ ցածր տարիքի դատավորներից են ավելի գոհ: «Չի կարող այդ հարցի պատասխանը լինել այն, որ ավելի շատ գոհ են բարձր տարիքի դատավորներից»: Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ 2019-ի օգոստոսին իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ներկայացված փաթեթի՝ e-draft-ում հրապարակումը, հետևաբար հապճեպության խնդիր չկա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին, թե նախկինում իշխանությունը բոլոր դատավորներին համարում էր կոռումպացված, իշխանության որևէ ներկայացուցիչ չի ասել, թե բոլոր դատավորները վատն են:

«Դատարանները ծանրաբեռնված են, դա անվիճելի փաստ է, դրա մեջ իր չափաբաժինն ունի դատավորների քիչ քանակը, բայց հիմնականում կենսափորձով դատավորները դատական նիստերն անիմաստ հետաձգելով ստեղծել են ՀՀ-ում դատական գործը ձգձգելու ծառայություն: Եթե այդքան չհետաձգեն, այդքան ծանրաբեռնված չեն լինի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ