Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ն Թուրքիային մեղադրել է Իդլիբում միջազգային իրավունքի խախտման մեջ

ՌԴ-ն Թուրքիային մեղադրել է Իդլիբում միջազգային իրավունքի խախտման մեջ
04.03.2020 | 14:04

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:


«…Մինչդեռ թուրքական կողմի գործողությունները, որը միջազգային իրավունքի խախտմամբ արագորեն Սիրիայի Իդլիբ է տեղափոխել մեքենայացված դիվիզիայի թվաքանակով հարվածային խմբավորում, որպեսզի «ամեն գնով հասնի Սոչիի համաձայնությունների կատարմանը»,- Արեւմուտքում ոչ ոք չի նկատում»,- ասել է Կոնաշենկովը: Թուրքիայի մեքենայացված դիվիզիան կարող է պարունակել մինչև 14 000 զինծառայող, մինչև 250 տանկ և զրահատեխնիկայի 300 այլ միավոր: ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Իդլիբում «տեղի է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների միակցում համաձայնագրով ծավալված թուրքական դիտակետերի հետ»:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ