Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա

Հայաստանում ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա
04.03.2020 | 14:05

Հայաստանում քաղաքական ազատականացումը եւ վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի, Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից: Զեկույցում նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»:


Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկերի է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրների ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House-ը:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ