Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ

Նիկոլ Փաշինյան. Նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, անկեղծ ասած՝ ցանկություն էլ
04.03.2020 | 21:00

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետին հիշեցրեց նրա խոսքը, որ պետական համակարգում ծրարով փող ստանալը համակարգային կոռուպցիայի նշան է։

«Այս երկու տարում իրավապահ մարմինները զբաղվե՞լ են Ձեր այդ հայտարարությամբ և որևէ նման կոռուպցիոն բացահայտում իրականացվե՞լ է», - հարցրեց Մանե Թանդիլյանը։ «Ես նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ, և անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ։ Երբ իրավապահ մարմիններն այնքան արդյունավետ կլինեն, որ կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, դա կնշանակի, որ մենք համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել։ Պետք է արձանագրենք, որ նման պրոցեսը կարող է տեղի ունենալ երկու մարդու միջև և այդ պրոցեսի բացահայտման հետ կապված ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է, նույնիսկ՝ ամենազարգացած իրավապահ համակարգ ունեցած երկրներում։
Այն պահին, երբ ես նման հայտարարություն արել եմ, այդ երևույթն արդեն իսկ դադարեցված է եղել, բացառվել է նման երևույթի գոյությունը և եթե հանկարծ այդպիսի տեղեկություններ ունենաք, խնդրում եմ, անպայման հայտնեք, որովհետև այդպիսի բան չկա և չպետք է լինի», - պատասխանեց վարչապետը։


Թանդիլյանը հետաքրքրվեց՝ վարչապետն այդ հարցը տվել է իր ենթականերին և պատասխան ստացե՞լ է։ «Քանի որ Դուք էլ եք իմ կառավարությունում նախարար եղել, ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ տիկին Թանդիլյան, եղե՞լ է նման բան Ձեզ հետ, թե՞ ոչ», - պատասխանեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ