Վեթինգ, բարեվարքության ստուգում և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն, և մենք, ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու։ Այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք Աժ», - ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ ուժային կառույցներում կան դավաճաններ, Բադասյանը հորդորեց ճիշտ և ամբողջական կերպով վկայակոչել գործադիրի ղեկավարի խոսքերը։ «Կարծում եմ՝ վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են և հավելյալ մեկնաբանման կարիք չունեն», - ասաց նախարարը: