Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ ծրարով փող ստանալու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ծրարով փող ստանալու մասին
04.03.2020 | 21:05

Դուք բազմիցս նշել եք, որ նախկին կառավարության ժամանակ ծրարներով նախարարները աշխատավարձ են ստացել և Մանե Թանդիլյանը դրա մասին էր հարցնում, թե ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, դուք նրանց հարցրե՞լ եք՝ իրենք ծրարով փող ստացել են, թե ոչ՝ Աժ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելով նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը:

«Օրինակ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք, թե ինքը ծրարով փող ստացել է, թե ոչ, իսկ եթե ինքը չի ստացել, կարո՞ղ է տեսել է, կամ տեղեկություններ ունի, թե ովքեր են ստացել»,-հարցրեց Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն ձեր մատնանշած շրջանակի մարդկանց մասին: «Այդպիսի տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, ովքեր հիմա ԱԺ պատգամավորներ են: Ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել, ասել, սա ճիշտ է, թե ոչ, քանի որ կան մարմիններ, կզբաղվեն, այդ հարցի պատասխանը կտան»,-ասաց նա և նշեց, որ օպերատիվ տեղեկություններ կան:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց թափանցիկությունը ոչ միայն կառավարության, այլև լրատվամիջոցների, ՀԿ-ների գործունեության հարցում: «Իսկ ով է ասում, որ այդ հարցը պետք է վերաբերի նրանց, ովքեր հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ, այդ հարցը վերաբերում է նաև նրանց, ովքեր հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ, և հիմա անդամ չեն: Նրանց մասին էլ օպերատիվ տեղեկություններ կան»,-ասաց նա և նշեց, որ սա չի նշանակում, թե այդ տեղեկությունները հաստատվելու են:
Վարչապետը երաշխավորեց՝ հակակոռուպցիոն պայքարի իր նվիրվածությունը 100 տոկոս է: «Ձեր հարցը լեգիտիմ է, պարզապես փորձում եմ բացատրել, որ այդ հարցը ունի բազմաթիվ բարդություններ և նրբություններ»,-ասաց նա:


Արձագանքելով Փաշինյանին՝ Էդմոն Մարուքյանը համաձայնեց, որ բոլորը պետք է լինեն թափանցիկ, և ստորագրում է այդ խոսքերի տակ: «Բայց հարցը նրա մասին է, որ եթե տիկին Թանդիլյանը ծրարից փող ստանար, պետք է ձեզնից ստանար, նախկին իշխանության ներկայացուցիչները, եթե ծրարով փող էին ստանում, Սերժ Սարգսյանից պետք է ստանային»,-ասաց նա և նշեց, որ սա քաղաքական հարց է:


Վարչապետը վստահեցրեց, որ ներկա նախարարներից ընդհանրապես ոչ ոք ծրարով փող չի ստացել: «Ով է ասել, որ ես պետք է տայի այդ փողը: Հիմա եթե ինձ եք չորս անգամ հարցնում, հերթագրվեք, իրենց հարցրեք: Ինձնից ի՞նչ եք ուզում»,-ասաց նա և նշեց, որ հանձնարարում է իրավապահ մարմիններին, որ պարզեն այդ հարցը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ