Գերմանիան արգելել է պաշտպանիչ բուժամիջոցների արտահանումը՝ հայտնել է առողջապահության նախարարությունը: «Պաշտպանիչ բոլոր բուժամիջոցների (դիմակներ, ձեռնոցներ, հատուկ հագուստներ եւ այլն) արտահանումն արգելված է երկրի տարածքում: Բացառություններ հնարավոր են միայն սահմանափակ թվով դեպքերում»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: