Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս

Նիկոլ Փաշինյան. Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս
04.03.2020 | 21:21

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցը՝ գյուղացին կառավարության կողմից անտեսված վիճակում է, քանի որ զրկվել է աջակցությունից, զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Պատգամավորն առաջարկեց բեռը թեթևացնելու համար գոնե անձնական օգտագործման համար պարարտանյութեր ներկրելու դեպքում՝ գյուղացուն ԱԱՀ-ից ազատել: Նա նաև նշեց, որ դիզվառելիքի սուբսիդավորումը ևս դադարեցված է, ոռոգման համակարգում էլ լուրջ խնդիրներ կան, որոնք խնդիրներ են առաջացնում:
«Հարգելի կառավարություն, ի՞նչ եք մտածում և ի՞նչ եք անում այս խնդիրները լուծելու համար», - հետաքրքրվեց պատգամավորը: «Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ եք Դուք, կներեք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս՝ իմանալով, որ դիզվառելիքի մեծ մասը գյուղապետարաններում մսխվում գնում էր, ու մնացած Ձեր ասած օգնությունները: Մենք գյուղացուն օգնում ենք աշխատել, Դուք ասում եք՝ «գողությունների մեխանիզմն ինչո՞ւ եք փակել», որոշ գյուղապետերի և որոշ «Ճ» կլասի պաշտոնյաների թողել ենք անտեր՝ լավ ենք արել, որովհետև տասնյակ քրգործեր կան դրանցով հարուցված», - ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ զարգացման ծրագրեր են իրականացվում գյուղերում, որի նպատակը գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնելն է, որ նա այլևս օգնության կարիք չունենա: «Ճիշտ ենք արել, որ փակել ենք, որովհտեև դա անարդյունավետ ծախս էր: Ով որ ձեզ խնդրել է, որ էդ հարցը տաք, ճիշտ կլինի փոխանցեք էդ անունը, գնանք, տեսնենք՝ քանի՞ տոննա դիզվառելիքի բաշխմամբ է նախկինում զբաղվել և հիմա ի՞նչ գույքի է տիրապետում: Մանավանդ, որ Ձեր խմբակցությունն այդ հարցով այսօր մեծ շահագրգռվածություն ցույց տվեց», - ասաց Փաշինյանը:


Ի պատասխան Եղիազարյանը նկատեց՝ այսօր պիտի չլիներ այն մտավախությունը, որ պետական միջոցները կմսխվեն: «Այսինքն՝ Ձեր պատասխանից ստացվում է, որ այսօր և՞ս պիտի գողանան: Իմ հարցը նրանում է, որ այսօր պիտի բացառենք գողանալը և այդ աջակցությունները վերականգնենք», - ընդգծեց պատգամավորը:

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ