Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ անդամների հետ. հանդիպմանը մասնակցել է նաեւ Զարեհ Սինանյանը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ անդամների հետ. հանդիպմանը մասնակցել է նաեւ Զարեհ Սինանյանը
04.03.2020 | 23:09

Մարտի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջեւ։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ