ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին` կորոնավիրուսի դեմ պայքարում: Fox News- ի եթերում նա ասել է, որ
կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը:
«Մենք գերազանց ենք կատարում մեր աշխատանքը, ունենք հիանալի խումբ», - ասել է նա և հավելել է, որ ԱՄՆ-ում կան «աշխարհի լավագույն բժիշկները»: Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը օգնություն է տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարում «շատ այլ երկրների»: «Մենք կօգնեինք Իրանին, եթե այդ երկիրը ցանկանար: Նրանք շատ են տուժել», - ամփոփել է Թրամփը: Կալիֆոռնիա նահանգում COVID-2019 կորոնավիրուսով վարակի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմ են մտցրե՝ հայտնել է նահանգապետ Գեւին Նյուսոմը: «Այս որոշումն ընդունվել է ոչ միայն մեկ մարդու ողբերգական մահվան պատճառով, այլև այլ հանգամանքների»,- պարզաբանել է նահանգապետը:
Նա նշել է, որ այսպիսի միջոցառումները պայմանավորված են հիվանդության տարածման դեմ պայքարի դաշնային ռեսուրսներ ստանալու անհրաժեշտությամբ: Մարտի 4-ին, Փլեյսեր շրջանում (Կալիֆոռնիա նահանգ) գրանցվել էր կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Հիվանդությունը հայտնաբերվել էր տարեց մարդու մոտ, որն առողջական խնդիրներ ուներ և կարող էր կորոնավիրուսով վարակվել փետրվարի 11-21-ը Սան Ֆրանցիսկոյի շրջանում զբոսանավում եղած ժամանակ: