Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են հայտնվել, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցները ավտոշարասյան երթևեկության ժամանակ կրակ են արձակել, որի հետևանքով սպանվել է Գյանջայի պարեկապահակետային ծառայության ծառայող Ֆարհադ Աբդուլաևը՝ գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը։
Ադրբեջանական մամուլից հայտնի է, որ մարտի 3-ից 4-ը Ալիևը գտնվում էր Գերանբոյի, Շամքիրի, Գազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում։ Ադրբեջանի ՆԳ նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել ոստիկանության ծառայողի մահվան մասին: