Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Lufthansa-ն կորոնավիրուսի պատճառով շահագործումից 150 ինքնաթիռ կհանի

Lufthansa-ն կորոնավիրուսի պատճառով շահագործումից 150 ինքնաթիռ կհանի
05.03.2020 | 14:52

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը, նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը և Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանի կորոնավիրուսի բռնկման պատճառով՝ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին:

«Մենք դինամիկ շտկում ենք մեր պլանները՝ հաշվի առնելով արտակարգ հանգամանքները»,- մեջբերում է անում գործակալությունը փոխադրողի ներկայացուցչի խոսքից: Ըստ Reuters-ի՝ Lufthansa Group-ի ամբողջ ավիահավաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Սահմանափակումները կվերաբերեն գրեթե հինգերորդ մասին: Շահագործումից կհանվեն 125 մերձմայրուղային և միջինմայրուղային և 25 հեռամայրուղային օդանավեր:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ