Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը
05.03.2020 | 14:53

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։ «Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարաը։ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։

«Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», - ասաց ԱԳ նախարարը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ