Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Независимая газета»-ի երկու փոխխմբագիրներ ազատվել են աշխատանքից

«Независимая газета»-ի երկու փոխխմբագիրներ ազատվել են աշխատանքից
05.03.2020 | 14:54

«ՌուսԱրմԻնֆոն» հայտնում է, որ իր աղբյուրները հաստատել են ռուսական «Независимая газета» պարբերականի երկու աշխատակիցների ազատման մասին տեղեկությունը՝ Սումգայիթում հայերի ջարդերի մասին վերջերս հրապարակված հոդվածից հետո: Խոսքը ադրբեջանցի գրող Լև Ասկերովի՝ «Սումգայիթյան ոբերգություն. ինչից է սկսվել և ինչպես է եղել» խորագրով հոդվածի մասին է:


Փոխխմբագիրներ Անդրեյ Ռիսկինի և Արկադի Խանցևիչի ազատման լուրն առաջինը հաղորդել էր «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ ազատման պատճառ է դարձել Ասկերովի հոդվածը: Ռիսկինի և Խանցևիչի տվյալներն արդեն ջնջվել են պարբերականի ղեկավարների և աշխատակիցների ցանկից:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ