Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Սարգսյան. Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում

Արմեն Սարգսյան. Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում
05.03.2020 | 14:56

Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում՝ Եռաբլուրում
լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` պատասխանելով լրագրողների դիտարկումներին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելու համար իրեն քննադատում են:


«Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար, և եթե ես չստորագրեմ, միևնույն է, հանրաքվեն նշանակվելու է»,-ասաց Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ երբ քննադատողները խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին ընդհանրապես, ինքը պատրաստ է քննարկում անցկացնել նրանց հետ: «Ընդ որում, ձեր նշած քննադատողներից շատերին՝ մի մեծ խմբի, հրավիրեցի նախագահական, չեկան»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ