Թուրքիան չի ճանաչում Սիրիայում ապրիլի 13-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները՝ հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Ես կցանկանայի կրկնել, որ ապրիլին անցկացվելիք ընտրությունները լեգիտիմ չեն լինելու ոչ սիրիացի ժողովրդի, ոչ էլ միջազգային հանրության առջև»,- նրա խոսքերն է մեջբերել Hurriyet-ը: Մարտի 3-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: