Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արամ Սարգսյան. Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում պետք է լուծված լիներ արցախյան հարցը

Արամ Սարգսյան. Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանում պետք է լուծված լիներ արցախյան հարցը
05.03.2020 | 15:00

Վազգեն Սարգսյանի ցանկացած Հայաստանում պետք է լուծված լիներ Արցախի հարցը՝ հայանպաստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Վազգենն իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին։ Նա զինվոր էր մինչև 1998թ, դրանից հետո միայն դարձավ քաղաքական գործիչ։ Վազգենին իր կենդանության օրոք որևէ մեկը սպարապետ չէր կոչում և չէր էլ կարող կոչել, որովհետև նա թույլ չէր տա, համեստ մարդ էր։ Երբեք իրեն որևէ մեկի հետ չէր համեմատում՝ պատերազմն անցած տղաներից, որովև մեկից չէր գերագնահատում։ Ավելին՝ համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրն, ով տվեց իր կյանքն Արցախյան ազատամարտին կամ ողջ մնաց, բայց վիրավորվեց, ամենակարևորն են պատերազմում և յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել։»,- ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ